-
18.01.2014|
17:31
Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հունվարի 17-ին, 76 տարեկան հասակում, երկարատև և ծանր հիվանդությունից հետո վախճանվել է Ալլա Շպոլյանսկայան: Նա եղել է Օլեգ Տոբակովի ղեկավարած թատրոնի գեղարվեստական ղեկավար, Մոսկվայի Չեխովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի օգնական՝ ԶԼՄ-ների գծով:
-
18.01.2014|
17:30
Կանաչ, սև, դեղին, կարմիր կամ նույնիսկ սպիտակ թեյը երկար ճանապարհ է կտրել, մինչև մեզ հասնելը; Հեռավոր Արևելքից մեր հայրենիք հասած ըմպելիքն այսօր դարձել է մեր սննդի անբաժանելի մասը:
-
18.01.2014|
12:37
Այսօր չորս կուսակցություններ հանրահավաք են հրավիրել ընդդեմ կուտակային կենսաթոշակի մասին ընդունված օրենքի: Ուշագրավ է, որ հանրահավաքի օրակարգում միայն այս հարցն է դրված, իսկ խորհրդարանի ընդունած`«ՀայՌուսգազարդի» հայաստանյան 20 տոկոսին վերաբերող պայմանագրերի մասին հանրահավաքի օրակարգում հիշատակում չկա:
-
18.01.2014|
11:30
Թուրքիայի գլխավոր դատախազն ու նրա հինգ տեղակալներն ազատվել են աշխատանքից: Արդարադատության նախարարության դատախազների և դատավորների բարձրագույն խորհուրդը տեղեկացրել է, որ համակարգից ազատվել կամ ավելի ցածր պաշտոնների են տեղափոխվել 20 աշխատակից:
-
18.01.2014|
11:29
Արքայազն Հարրին ավարտել է ռազմաօդային ուժերում ծառայությունը, այսուհետ նա կզբաղվի բրիտանական բանակում արարողակարգայի միջոցառումների կազմակերպմամբ՝ իրազեկել է Քենսինգտոնյան պալատի ներկայացուցիչը, որ Ելիզավետա II թագուհու 29-ամյա թոռան պաշտոնական նստավայրն է:
-
18.01.2014|
11:23
Չինաստանի Ուհան քաղաքի 54-ամյա բնակչուհին արթնանում է ամեն օր առավոտյան ժամը 3-ին և գնում փողոցները մաքրելու: Յու Յոժենը երկու երեխա ունի: Երեխաները ծանր աշխատանք են անում, մինչդեռ մայրիկի բանկային հաշվին ավելի քան 1 մլն դոլար կա: Գումարը ծուլության արդարացում չէ՝ հայտարարում է Յոժենը: Կյանքի մեծ մասը նա խոհարար, բեռնատարի վարորդ և հավաքարար է աշխատել:
-
18.01.2014|
11:21
Չինացի քաղաքական գործիչները, ում կանայք և երեխաները մշտապես բնակվում են երկրից դուրս, ստիպված են մոռանալ կարիերայի մասին: Նրանց դեմ քայլեր է ձեռնարկել Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի կազմակերպչական բաժինը: Այդ միջոցառումները կոռուպցիայի դեմ են:
-
18.01.2014|
11:19
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կինը՝ Վալերի Տրիերվեյլերը, հայտարարել է լրագրողներին, որ Օլանդն իր հետ հիվանդանոցում հանդիպելու առիթ է փնտրել ու ծաղիկներ և շոկոլադ է ուղարկել՝ գրում է The Telegraph-ը:
-
17.01.2014|
17:50
ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն կոմիսարիատն Ադրբեջանին 5 միլիոն 850 հազար դոլար է տրամադրել:
Գումարից 4 միլիոն 397 հազար դոլարը տրամադրվել է փախստականների համար ծրագրերի, 321 հազարը քաղաքացիություն չունեցող անձանց, շուրջ 1 միլիոն 131 հազար դոլարը՝ հարկադիր վերաբնակների համար:
-
17.01.2014|
17:21
Ներքաղաքական ճահիճը մերթ ընդ մերթ ճղփում է սոցիալական բողոքի լոկալ դրսևորումներով, որոնք առայժմ արթուն են պահում միայն ցանկացած հավաքի դեպքում հրապարակներն ու փողոցները չլքող և պայքարող քաղաքացիներին: Սեփական, այլևս կորսվող հեղինակությունը փրկելո՞ւ, թե՞ քաղաքական դաշտում իրենց գործունեությունն արդարացնելու ցանկությամբ ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը նախաձեռնել են այժմ էլ Ազատության հրապարակում մեկտեղել հասարակության ընդդիմադիր հատվածին՝ ընդդեմ «Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման մասին» օրենքի: